Հալեպի հայ համայնքի թեկնածու Մարիա Կապրիելյանը դարձել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, հայտնում է Kantsasar weekly-ն։
«Մարիա Կապրիելյանը դարձավ Սիրիայի խորհրդարանի չորրորդ օրենսդրական նստաշրջանի ընտրությունների արդյունքներով ընտրված միակ հայ պատգամավորը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 15-ին։ Խորհրդարանի 250 տեղի համար պայքարել է 1516 թեկնածու։ Կապրիելյանը Հալեպի պետական խորհրդի անդամ է և «Երկիր Մեդիա»-ի սիրիական գրասենյակի ներկայացուցիչ։ Նա նաև Հալեպի իրավաբանների միության անդամ է:
Սիրիայում նոր ռեժիմի օրոք ավելի քան 1300 մարդ կրոնական բռնության զոհ է դարձել
Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո բռնաճնշումների հետևանքով ավելի քան 1300 մարդ է զոհվել, բռնությունները շարունակում են աճել, գրում է...