Հայազգի ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը վարպետության դաս կանցկացնի սկսնակ մարզիկների համար Երևանում, հայտնում է Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային և բիզնես կենտրոնը։
Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 10-ին՝ Մոսկվայի 876-ամյակի պատվին Սառցե շոուի շրջանակներում։ Շոուն մեկնարկում է ժամը 19:00-ին Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մարզադպրոցում:
Գեղասահորդուհին Սառցե շոուին ներկա կլինի Երևանի «Մոսկվայի տան» հրավերով՝ որպես պատվավոր հյուր։
Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի սան Պետրոսյանը 2022 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 2021 թվականի պատանիների ազգային առաջնության արծաթե մեդալակիր։ Գեղասահորդուհին դարձել է մարտի 5-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...