ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվյալներ է հրապարակել հոկտեմբերի 19-ին հանրապետության տարածքի տարբեր շրջաններում բռնկված հրդեհների մասին։
Ըստ աղբյուրի տվյալների՝ հոկտեմբերի 19-ին ԱԻՆ փրկարար ծառայություն 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր շրջանների խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Այսպիսով, հանրապետության տարածքում հրդեհներ են բռնկվել մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ,
Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ,
Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ,
Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 4000 քմ,
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ մոտ 3 հա, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ,
Լոռու մարզի Հալավար և Քիլիսա գյուղերի մոտ՝ 400 հա,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 300 քմ,
Բջնի գյուղի մոտ՝ 2 հա,
Զորավան-Զովունի ավտոճանապարհին՝ 3000 քմ,
Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին՝ 400 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ,
Մայիսյան գյուղի մոտ՝ 2500 քմ,
Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում՝ մոտ 3000 քմ:
«Մինչև հիմա ամեն 30 րոպեն մեկ հետցնցում է». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժիշկը հարցազրույց է տվել Armenia Today-ին
Մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, որը ծնունդ է ընդունել 14-ամյա աղջնակի մոտ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, Armenia Today-ին տված բացառիկ հարցազրույցում...