ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատությունից հետո տեղափոխել են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ–ների մամուլի խոսնակ Նոնա Նովիկյանը։
Հիշեցնենք, որ «Իզմիրյան» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել էին։
Վիրահատության պատճառով Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 15-ին չի մասնակցել իր և մյուսների գործով հերթական դատական նիստին։
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 5-ին։
ՀԷՑ-ը կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց․ Պետրոսյան
Առաջիկա շաբաթվա սկզբին «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց, հայտնել է ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր...