N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։