Իրանի Խուզեստան նահանգում այսօր՝ հունվարի 22-ին,սպանվել է ժողովրդական աշխարհազորի՝ «Բասիջ»-ի հրամանատար Աբդոլհոսեյն Մոջդները: Այս մասին հայտարարել է Երիտասարդ լրագրողների ակումբ գործալակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Աբդոլհոսեյն Մոջդները սպանվել է անհայտ զինված մարդկանց կողմից՝ առավոտյան իր տան մոտ։
Տեղի իշխանությունները հաղորդել են, որ հանցագործներին ձերբակալել են միջադեպից անմիջապես հետո՝ մի քանի ժամվա ընթացքում:
«Բասիջ» ժողովրդական աշխարհազորը կամավորների կիսապատերազմական կազմակերպություն է, որի անդամները հսկողություն են իրականացնում օրենքի և կրոնական նորմերի պահպանման նկատմամբ: Աշխարհազորը մտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ։ Մոտավոր գնահատականներով՝ «Բասիջ»-ի թիվը հասնում է 3-4 միլիոնի։
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է. ավելի քան 3000 բեռնատար հերթում է
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում...