Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն ամփոփել է 2019-ի ուսումնասիրությունները։ Դրանց մասին ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։
Այդ ուսումնասիրությունների համաձայն՝ այս Ամանորին շաքարի ու կարագի գինը մանրածախ շուկայում ոչ միայն չի բարձրացել, այլև որոշ դեպքերում նվազել է։
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ շաքարի շուկայում նվազել է գերիշխող դիրք ունեցող ընկերության մասնաբաժինն ու տեղի է ունեցել իջեցում, մասնավորապես այսօր շուկայում 1 կգ շաքար կարելի է գնել սկսած 209 դրամից։ Կարագի շուկայում ևս գնիջեցում է եղել՝ 2019-ի կտրվածքով 1 կգ-ի համար 200-250 դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է. ավելի քան 3000 բեռնատար հերթում է
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում...