Երևանի Արաբկիր համայնքում միջադեպի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով կան վիրավորներ, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին՝ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում։ Ահազանգը Ոստիկանություն ստացվել է 19։20-ի սահմաններում։ Միջադեպի վայր ժամանած շտապօգնության բժիշկները դեպքից տուժած 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև՝ տեղափոխել հիվանդանոց։
Կայքի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 4 պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ ավտոմեքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև արնանման հետքերով կացին, գլխարկներ, հողաթափեր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի, վիրավորների և դեպքի մասնակիցների ինքնությունը, գրել է կայքը։























