Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-ի, հեռուստատեսությամբ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է CNN-ը:
Տուժող է ճանաչվել առնվազն 22 619 մարդ, որից 5034-ը վիրավորվել է: Ռոդրիգեսի խոսքով՝ վնասվել է 855 շենք, իսկ 189-ը՝ ամբողջությամբ ավերվել:
Առաջին երկու՝ 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր ցնցումներից հետո Վենեսուելայում տեղի է ունեցել 609 հետցնցում, որոնք էական վնասներ չեն պատճառել, նշել է նա:
Երկրաշարժից առավել շատ տուժել են Կարակասի մերձակայքի շրջաններն ու Լա Գուայրայի նահանգը։ Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել էր երկրաշարժից տուժած հայերի մասին։





































