Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեք մարդ է մահացել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Զոհված երեք քաղաքացու մարմիններն այրվել են։ Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 29-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։

































