Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է ընտրողների մոտ 34%-ը։
Ըստ հաղորդագրության՝ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33,84%-ը։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Կարդացեք նաև՝
Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)





































