• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հուլիս 2025 23:32
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Պետական այրեր․ Դանիել Բեկ-Փիրումյան

Զինված ուժեր, Հայաստան, Հասարակություն,
28 Մայիս 2020 17:18
Share346ShareShare
Պետական այրեր․ Դանիել Բեկ-Փիրումյան
telegram

Դանիել Բեկ-Փիրումյանը ծնվել է 1861-ին Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Պապի մասին Մեծ գիրք գրած զորավարի թոռը  Յուրի Փիրումյանը, կարծում է, որ իրականում Դանիել Փիրումյանը կարող էր ծնվել նաև շուտ։ Ամեն դեպքում Բեկ-Փիրումյանը ծնունդով Ղարաբաղից է, իսկ այդ հողը միշտ անվախ մարտիկներ է ծնել։

Ավարտելով Շուշիի քաղաքային ուսումնարանը, նա որոշել է նվիրվել զինվորական ծառայությանը և սկսել է 1881-ից՝ Երևանյան գնդում։ 1881-83 թթ. սովորել է Թիֆլիսի հետևակային ուսումնարանում։ 1-ին աշխարհամարտի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, աչքի ընկել քաջությամբ, ստացել գնդապետի կոչում, պարգևատրվել շքանշաններով ու անվանական զենքով։

Նա ծառայել է հավատով ու ճշմարտությամբ, անցել են տարիներ, պատերազմներ ու հեղափոխություններ, որոնք փոխել են աշխարհը, և 1918 թվականին Դանիել Բեկ-Փիրումյանը ռուսականից տեղափոխվել է Առաջին Հանրապետություն Հայոց բանակը։ Նրան  գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ նշանակել են, նախ՝ Երևանի կայազորի հրամանատարի տեղակալ, ապա՝ Սուրմալուի ռազմական տեղամասի հրամանատար։ Նույն թվականին գեներալ-լեյտենանտ Նազարբեկովը Բեկ-Փիրումյանին ներկայացրել է գեներալ-մայորի կոչմանը։

1918-ի մայիսին թուրքական առաջապահ ջոկատները հասել էին արդեն Սարդարապատ կայարան՝ ընդհուպ մոտենալով Էջմիածնին: Հայության համար այդ օրհասական պահին վճռական դեր են խաղացել Դանիել Բեկ-Փիրումյանի ռազմաճակատային փորձը և կամային հատկանիշները:

1918 թ մայիսի 26-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին որպես ընդհանուր հրամանատար։ Վճռական պահին մարտի հետագա ղեկավարությունը հանձնել է Ալեքսանդր Շնեուրին և նետվել կռվի դաշտ։ Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն, իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու ետ է շպրտել թուրք զավթիչներին։ Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է նաև նրա հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար։

«…Շղթաները (հայ զինվորների) ոտքի ելան և «ուռա» գոռալով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնվեցին, որովհետև նրանց թիկունքն անցած ջոկատը կրակ էր բացել պաշարակիր սայլերի և թիկունքի վրա։ Քիչ անց թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով ամբողջ ռազմամթերքը, վիրավորներին ու սպանվածներին… Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»,- գրում է Ալեքսանդր Շնեուրը:

58-ամյա Դանիել Բեկ-Փիրումյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության օրոք նա առաջիններից էր, ով պաշտոնապես ստացավ այդ կոչումը:

Անկախության տարիներին Դանիել Բեկ-Փիրումյանը տարբեր ռազմական պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ռազմական գերատեսչությունում: 1919-ի վերջին նա ստանում է գեներալ-լեյտենենտի կոչում և նշանակվում Կարսի պարետ: Ցավոք, ավտովթարի պատճառով նա կոտրում է ոտքը, իսկ 1920-ի հոկտեմբերին թուրքերի կողմից Կարսի գրավման ժամանակ գերի ընկնում: 1921-ի հունվարին նրան տեղափոխում են Ալեքսանդրապոլ, ապա հանձնում ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին:

Օկուպացված Հայաստանում մոլեգնում էր բոլշևիկյան տեռորը, և թուրքական գերությունից ազատվելուց անմիջապես հետո Սարդարապատի պանծալի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը հայ բարձրաստիճան այլ սպաների հետ գնդակահարվում է բոլշևիկների կողմից Ղարաքիալիսա-Դիլիջան ճանապարհին: Հայտնի է, որ գեներալի դին հնարավոր է լինում գաղտնի տեղափոխել Էջմիածին և թաղել Սուրբ Գայանեի վանքին կից գերեզմանատանը: Նույն 1921-ին, չդիմանալով այլևս բոլշևիկյան արհավիրքին, Երևանում ինքնասպան եղավ նաև Սարդարապատի մեկ այլ հերոսը՝ Պողոս Բեկ-Փիրումյանը:

Պետք է ասել, որ Դանիել-Բեկի մահվան պատճառների և մահվան տաեթվի մի քանի վարկածներ կան: Ինչ-որ մեկը պնդում է, որ նրան 1921-ին գնդակահարել են բոլշևիկները, ինչ-որ մեկը, որ կենդանի է տեսել գեներալին նույնիսկ 1930-ին։ Ամեն դեպքում, նրա վերջին հանգրվանը կհամարենք 1922թ-ը … ։

Նրա գերեզմանաքարին գրված է՝ «Դանիել Բեկ-Փիրումյան, Սարդարապատի մարտերի զորավար, Հայրենիքի հերոս»։

telegram

Առնչվող Նորություններ

«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

Երևանի քաղաքապետարանը «Դալմա Գարդեն Մոլի» շենքից հեռացրել է Կարապետյանին ազատ արձակելու կոչ անող պաստառները

01 Հուլիս 2025 18:33

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները «Դալմա Գարդեն Մոլի» շենքի ճակատային մասից հեռացրել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարով և...

Դա տեղեկատվության տարածում է, ֆիքսված է գովազդի օրենքում․ Առաքելյանը՝ Կարապետյանի պաստառների մասին

Դա տեղեկատվության տարածում է, ֆիքսված է գովազդի օրենքում․ Առաքելյանը՝ Կարապետյանի պաստառների մասին

01 Հուլիս 2025 18:30

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

01 Հուլիս 2025 17:20

«Աջափնյակ» մետրոյի 11-րդ կայարանի նախագիծն ավարտված է․ Երևանի քաղաքապետարան

«Աջափնյակ» մետրոյի 11-րդ կայարանի նախագիծն ավարտված է․ Երևանի քաղաքապետարան

01 Հուլիս 2025 14:53

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը նշել է, որ փաթեթն անցել...

Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, նախագիծը նաև ուշացած է․ ՔՊ պատգամավորը՝ ՀԷՑ-ի մասին

Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, նախագիծը նաև ուշացած է․ ՔՊ պատգամավորը՝ ՀԷՑ-ի մասին

01 Հուլիս 2025 14:41

Հանձնաժողովի նախագահը միանձնյա կորոշի, որ կառավարումը խլում է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող նախագծի մասին

Հանձնաժողովի նախագահը միանձնյա կորոշի, որ կառավարումը խլում է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող նախագծի մասին

01 Հուլիս 2025 14:25

Ավելին
  • Լուրեր
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

01 Հուլիս 2025 22:26
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

«Վիվա Արմենիա» ընկերությունը նախատեսում է գնել GNC Alfa-ն

01 Հուլիս 2025 21:59
Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը եզրափակչում է, Սամվել Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը եզրափակչում է, Սամվել Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

01 Հուլիս 2025 21:10
Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

01 Հուլիս 2025 20:44
Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

01 Հուլիս 2025 19:21
Ալեն Սիմոնյանն առաջարկեց քննարկել ռուսական պետական ալիքների հասանելիության հարցը ՀՀ-ում

Ալեն Սիմոնյանն առաջարկեց քննարկել ռուսական պետական ալիքների հասանելիության հարցը ՀՀ-ում

01 Հուլիս 2025 18:39
«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

Երևանի քաղաքապետարանը «Դալմա Գարդեն Մոլի» շենքից հեռացրել է Կարապետյանին ազատ արձակելու կոչ անող պաստառները

01 Հուլիս 2025 18:33
Դա տեղեկատվության տարածում է, ֆիքսված է գովազդի օրենքում․ Առաքելյանը՝ Կարապետյանի պաստառների մասին

Դա տեղեկատվության տարածում է, ֆիքսված է գովազդի օրենքում․ Առաքելյանը՝ Կարապետյանի պաստառների մասին

01 Հուլիս 2025 18:30
Ռուսաստանը նոտա է հանձնել Ադրբեջանին՝ պահանջելով ազատ արձակել իր լրագրողներին

Ռուսաստանը նոտա է հանձնել Ադրբեջանին՝ պահանջելով ազատ արձակել իր լրագրողներին

01 Հուլիս 2025 18:02
Ադրբեջանում ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ՝ թմրանյութերի վաճառքի կասկածանքով

Ադրբեջանում ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ՝ թմրանյութերի վաճառքի կասկածանքով

01 Հուլիս 2025 17:38
ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

01 Հուլիս 2025 17:20
Տարածքը սահմանազատված է, ապօրինի եք մտել․ Ալոյանը՝ Կարապետյանի պաստառները մոնտաժող ոստիկաններին

Տարածքը սահմանազատված է, ապօրինի եք մտել․ Ալոյանը՝ Կարապետյանի պաստառները մոնտաժող ոստիկաններին

01 Հուլիս 2025 17:02
Ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծող նախագիծ է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող օրինագծի մասին

Ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծող նախագիծ է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող օրինագծի մասին

01 Հուլիս 2025 17:00
Նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, իր կատարած գործերն ի՞նչ եք անելու. Մամիկոն Ասլանյան

Նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, իր կատարած գործերն ի՞նչ եք անելու. Մամիկոն Ասլանյան

01 Հուլիս 2025 16:56
Կարող է պարզվել՝ սուրբ են, հարց չկա, կսրբանան․ Սիմոնյանը՝ Գալստանյանի ու Աջապահյանի մասին

Կարող է պարզվել՝ սուրբ են, հարց չկա, կսրբանան․ Սիմոնյանը՝ Գալստանյանի ու Աջապահյանի մասին

01 Հուլիս 2025 16:49
Ո՞ւմ եք տանելու ՀԷՑ, որ էֆեկտիվ կառավարում իրականացնի․ Աննա Գրիգորյանն՝ իշխանությանը

Ո՞ւմ եք տանելու ՀԷՑ, որ էֆեկտիվ կառավարում իրականացնի․ Աննա Գրիգորյանն՝ իշխանությանը

01 Հուլիս 2025 16:40
«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

01 Հուլիս 2025 16:13
Էդ ի՞նչ դերասանություն էր․ Սիմոնյանը՝ Աջապահյանի՝ կանալավորմանը նախորդող գործողությունների մասին

Էդ ի՞նչ դերասանություն էր․ Սիմոնյանը՝ Աջապահյանի՝ կանալավորմանը նախորդող գործողությունների մասին

01 Հուլիս 2025 16:10
Դուք պաշտպանում եք ձեր ահաբեկչական պարտնյորներին, բայց գնացքը գնացել է․ Ռուբինյանն՝ ընդդիմությանը

Դուք պաշտպանում եք ձեր ահաբեկչական պարտնյորներին, բայց գնացքը գնացել է․ Ռուբինյանն՝ ընդդիմությանը

01 Հուլիս 2025 16:01
Սամվել Կարապետյանին բարևել երազողները սպայդերմենի շորերով ելույթ են ունենում․ Խամոյան

Սամվել Կարապետյանին բարևել երազողները սպայդերմենի շորերով ելույթ են ունենում․ Խամոյան

01 Հուլիս 2025 15:58
Իշխանության «խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության «խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում․ Տիգրան Աբրահամյան

01 Հուլիս 2025 15:39
Ի՞նչ հեքիաթ եք պատմում, ՀԷՑ-ը կատարել է իր առջև դրված պլանները․ պատգամավորը՝ նախարարին

Ի՞նչ հեքիաթ եք պատմում, ՀԷՑ-ը կատարել է իր առջև դրված պլանները․ պատգամավորը՝ նախարարին

01 Հուլիս 2025 15:23
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2025 15:19
«Դալմա մոլից» հեռացնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառները (ուղիղ)

«Դալմա մոլից» հեռացնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառները (ուղիղ)

01 Հուլիս 2025 15:11
Նախագծի անհրաժեշտությունը Կարապետյանի հայտարարությունից առաջ է ծագել․ ՏԿԵ նախարարը՝ ՀԷՑ-ի մասին

Նախագծի անհրաժեշտությունը Կարապետյանի հայտարարությունից առաջ է ծագել․ ՏԿԵ նախարարը՝ ՀԷՑ-ի մասին

01 Հուլիս 2025 15:03
«Աջափնյակ» մետրոյի 11-րդ կայարանի նախագիծն ավարտված է․ Երևանի քաղաքապետարան

«Աջափնյակ» մետրոյի 11-րդ կայարանի նախագիծն ավարտված է․ Երևանի քաղաքապետարան

01 Հուլիս 2025 14:53
Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, նախագիծը նաև ուշացած է․ ՔՊ պատգամավորը՝ ՀԷՑ-ի մասին

Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, նախագիծը նաև ուշացած է․ ՔՊ պատգամավորը՝ ՀԷՑ-ի մասին

01 Հուլիս 2025 14:41
Հանձնաժողովի նախագահը միանձնյա կորոշի, որ կառավարումը խլում է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող նախագծի մասին

Հանձնաժողովի նախագահը միանձնյա կորոշի, որ կառավարումը խլում է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող նախագծի մասին

01 Հուլիս 2025 14:25
Պետությունը պետք է գործունեությունը կարգավորող լիազորություն ունենա․ ՔՊ-ն ներկայացրեց ՀԷՑ-ին առնչվող նախագիծը

Պետությունը պետք է գործունեությունը կարգավորող լիազորություն ունենա․ ՔՊ-ն ներկայացրեց ՀԷՑ-ին առնչվող նախագիծը

01 Հուլիս 2025 14:16
Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին ավտովթարի հետևանքով կա զոհ և տուժած․ ՆԳՆ

Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին ավտովթարի հետևանքով կա զոհ և տուժած․ ՆԳՆ

01 Հուլիս 2025 14:06
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը
Տարածաշրջան

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

01 Հուլիս 2025 22:26

Սվերդլովսկի «Ադրբեջան-Ուրալ» տարածաշրջանային հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկին ձերբակալվել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Համայնքի փոխնախագահ...

ԿարդալDetails
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան
Տնտեսություն

«Վիվա Արմենիա» ընկերությունը նախատեսում է գնել GNC Alfa-ն

01 Հուլիս 2025 21:59

«Վիվա Արմենիա» կապի օպերատորը նախատեսում է ձեռք բերել GNC Alfa հեռահաղորդակցության ընկերությունը: Համապատասխան հարցն ընդգրկված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ