Հայաստանում ապրիլի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 12-14 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-15 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 8-13 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 16-19 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 17-20 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 9-12 աստիճան։ Արցախում կանխատեսվում 19 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։




































