«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին դատարանի դիմաց աջակցող և նախօրեին բերման ենթարկված երեք քաղաքացու վերաբերյալ կազմվել է արձանագրություն, հետո նրանց ազատ են արձակել, Armenia Toaday-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության խոսնակը:
Կարապետյանի երեք աջակիցին ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին տեղափոխել Հակակոռուպցիոն դատարանի բակից, երբ դատարանը քննում էր բարերարի տնային կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները մարտի 14-ին ակցիաներ էին անցկացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով արդար դատավարություն և Կարապետյանի ազատ արձակումը: Ցուցարարները կառավարության շենքի և Գլխավոր դատախազության մոտ վանկարկել էին՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» և «Ազատություն Հայաստանին»:






































