Թուրքիայի հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 09:21-ին՝ Դենիզլի նահանգի Բուլդան շրջանում՝ 7 կմ խորության վրա: Դրանք զգացվել են նաև հարևան նահանգներում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:






































