Հրշեջները Մոսկվայի կենտրոնում այրվող շենքից փրկել են 35 մարդու, 8 անձ դիմել է բժշկական օգնության, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հոսպիտալացվել են մեծահասակ և երեխա։
Ավելի ուշ ՏԱՍՍ-ը, հղում անելով Արտակարգ իրավիճակների ծառայությանը, հայտնել է, որ հրդեհը մարվել է։ Հրդեհը բռնկվել էր Պրեսնենսկի Վալի վրա գտնվող բազմաբնակարան շենքի նախասրահում, որն զբաղեցնում է 250 քառակուսի մետր տարածք։





































