• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
12 Հուլիս 2026 23:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Անդրեասյանը մեկնաբանել է Սյունիքում դպրոցների փակման հարցը

Կրթություն,
07 Հունվար 2026 16:42
ShareShareShare
telegram

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնաբանել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի դպրոցի փակման հարցը։ Դպրոցի փակումից հետո երեխաները տեղափոխվել են Արծվանիկ գյուղի կրթահամալիր։

Անդրեասյանն ընդգծել է, որ մի քանի գյուղի երեխաներին մեկ կրթահամալիրում սպասարկելն ընդունելի է, քանի դեռ կան լավ ճանապարհներ և կազմակերպված դպրոցական տրանսպորտ։

Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր Դավիթ Բեկ։ Փակված դպրոցի ուսուցիչը հայտնել է, որ երեխաների համար դժվար կլինի դպրոց հասնելը, հատկապես՝ ձմռանը, քանի որ ճանապարհը տևում է մոտ մեկ ժամ։

Նախարարը վստահեցրել է, որ կառավարությունն աշխատում է դպրոցական տրանսպորտի գնման ուղղությամբ։ Անդրեասյանը հավելել է, որ դպրոցական ավտոբուսների ձեռքբերման գործընթացն արդեն սկսվել է, առանց նշելու, թե քանի ավտոբուս են իշխանությունները նախատեսում գնել մարզերի դպրոցների համար։

Անդրեասյանը նշել է, որ «300 դպրոց» ծրագրի շրջանակներում Հայաստանում կառուցվում են ինչպես առանձին դպրոցներ, այնպես էլ մեկից ավելի համայնքների երեխաներին սպասարկելու համար նախատեսված կրթահամալիրներ։ Նա նշել է, որ կառավարությունն այս մոդելը համարում է ընդունելի և արդյունավետ, բայց միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ ենթակառուցվածքները լիովին ապահովված լինեն:

Նախարարը մանրամասնել է, որ կրթահամալիրների գործունեության համար անհրաժեշտ է երեք պայման՝ լիովին նորոգված ճանապարհներ, հատուկ այդ նպատակով գնված տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև վերապատրաստված վարորդներ և ուղեկցողներ, որոնք պատասխանատու են երեխաների անվտանգության համար:

«Քանի դեռ այս երեք բաղադրիչը մեկում չկա, նման գործընթաց չի կարող իրականացվել։ Եվ սա ես ասում եմ նաև մեր բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գուցե լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Կրթահամալիրը կարող է ծառայել շրջակա բնակավայրերին այն պարագայում, երբ այս երեք բաղադրիչն առկա են։ Սա կառավարության քաղաքականությունն է, որն ի սկզբանե հայտարարված էր»,- ընդգծել է Անդրեասյանը:

Անդրադառնալով դպրոցական դասերի ժամը 8:30-ի փոխարեն ժամը 8:15-ին մեկնարկի վերաբերյալ մտահոգություններին՝ նախարարը նշել է, որ նախարարությունն առանձին ուսումնասիրություն չի անցկացրել երթևեկության գերբեռնվածության վերաբերյալ, բայց սովորելու տեսանկյունից առավոտյան ժամերը համարվում են ուսուցման համար ամենաարդյունավետը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երեխաները մտավոր ավելի ակտիվ են և թարմ առավոտյան:

«Երեխաների թարմությունը, ինտելեկտուալ ակտիվությունը, ներգրավվածությունը դասապրոցեսին շատ ավելի լավ է: Բազմաթիվ ասացվածքներ ունենք վաղ արթնանալու մասին, և դրանցից ոչ մեկը վատ մեսիջ չի պարունակում»,- ասել է նա:

Դասերի մեկնարկի 15 րոպեով ուշացումը, պնդում է Անդրեասյանը, չպետք է լուրջ դժվարություններ առաջացնի:

Դեկտեմբերին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում մոտավորապես 45 դպրոց է փաստացի փակվում: Նա նշել էր, որ դպրոցների միավորումը կարող է արդարացված լինել մեկ համայնքի շրջանակներում, սակայն մի քանի համայնքում դպրոցների փակման և ձմռանը լեռնային ճանապարհներով զգալի հեռավորություններ անցնելու պատճառով իրավիճակն արդեն իսկ կրթական հաստատությունների փաստացի փակման պատճառ է դառնում։

telegram
Tags: ԱնդրեասյանԿրթահամալիրներճանապարհներտրանսպորտ

Հարակից հրապարակումներ

Հայաստանը մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության օլիմպիադայում

Հայաստանը մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության օլիմպիադայում

06 Հուլիս 2026 14:48

«Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Դարբինյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի...

Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ (ուղիղ)

Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ (ուղիղ)

01 Հուլիս 2026 11:13

Ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կիրականացվի առցանց՝ 2 փուլով

Ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կիրականացվի առցանց՝ 2 փուլով

30 Հունիս 2026 13:49

ՀՀ պետական ավագ դպրոցներում 2026-2027 ուսումնական տարում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով, հայտնում է...

Հայ դպրոցականները 6 մեդալ են նվաճել մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում

Հայ դպրոցականները 6 մեդալ են նվաճել մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում

27 Հունիս 2026 10:22

Հայ դպրոցականները 6 մեդալ են նվաճել Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում, հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։ 30-րդ...

«Գազպրոմ Արմենիայի» համալիրը՝ աշխարհի լավագույն դպրոցների տասնյակում

«Գազպրոմ Արմենիայի» համալիրը՝ աշխարհի լավագույն դպրոցների տասնյակում

25 Հունիս 2026 23:41

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն ընդգրկվել է կրթության ոլորտի հեղինակավոր World's Best School Prizes 2026 («2026թ․ աշխարհի լավագույն դպրոցներ»...

Հայ դպրոցականները Կիրառական կենսաբանության օլիմպիադայում 27 մեդալ են նվաճել

Հայ դպրոցականները Կիրառական կենսաբանության օլիմպիադայում 27 մեդալ են նվաճել

16 Հունիս 2026 20:12

Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայում (IABO) հայ դպրոցականները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7...

Load More
Xosum
  • Լուրեր
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր

12 Հուլիս 2026 23:28
СМИ: по делу Теваняна проходит также бывший депутат блока «Армения»

Թևանյանը Մանուկյանի կալանավորումը կապել է «Մայր Հայաստան»-ի դեմ «տոտալ հարձակման» հետ

12 Հուլիս 2026 23:26
Агент Сперцяна раскрыл детали его перехода в «Аль-Ахли»

Նրա խաղաոճը կօգնի «Ալ-Ահլիին»․ Սաուդյան Արաբիայում գնահատել են Սպերցյանին

12 Հուլիս 2026 22:45
Մոսկվայից Երևան ավտոբուսային ուղիղ երթուղի է գործարկվել

Մոսկվայից Երևան ավտոբուսային ուղիղ երթուղի է գործարկվել

12 Հուլիս 2026 21:52
Արաբկիր համայնքում կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է

Արաբկիր համայնքում կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է

12 Հուլիս 2026 21:14
ԱՄՆ-ն և Իրանը հայտնել են Հորմուզի միջադեպին հաջորդող փոխադարձ հարվածների մասին

Իրանը հայտնել է, որ ոչ մի նավ չի անցնի Հորմուզի նեղուցով մինչև իրավիճակի կարգավորումը

12 Հուլիս 2026 20:42
Իսրայելում նշանակվել է խորհրդարանական ընտրությունների օրը

Իսրայելում նշանակվել է խորհրդարանական ընտրությունների օրը

12 Հուլիս 2026 19:59
Հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների ԵԱ-ում

Հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների ԵԱ-ում

12 Հուլիս 2026 19:26
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

12 Հուլիս 2026 18:30
Ղազախ մարտիկը Ծառուկյանին ռևանշի է հրավիրել Հայաստանում

Ղազախ մարտիկը Ծառուկյանին ռևանշի է հրավիրել Հայաստանում

12 Հուլիս 2026 16:58

ԱՄՆ-ն ու Իրանը նոր հարվածներ են հասցրել միմյանց Պարսից ծոցում

12 Հուլիս 2026 15:28
Որտե՞ղ նշել Վարդավառը․ Armenia Today-ի ընտրանին

Որտե՞ղ նշել Վարդավառը․ Armenia Today-ի ընտրանին

12 Հուլիս 2026 14:00
Երևանում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

Երևանում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

12 Հուլիս 2026 12:58
Այսօր Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Այսօր Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

12 Հուլիս 2026 11:45

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 12-ին

12 Հուլիս 2026 10:48
Сборная Армении вышла в финал чемпионата Европы FIBA U16 по баскетболу

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել FIBA C դիվիզիոնի ԵԱ եզրափակիչ

11 Հուլիս 2026 23:40
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր

12 Հուլիս 2026 23:28

Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը նվաճել է ոսկե մեդալներ Երևանում անցկացված FIBA-ի Եվրոպայի առաջնությունում (C դիվիզիոն)։ Այս մասին հայտնել...

Read moreDetails
СМИ: по делу Теваняна проходит также бывший депутат блока «Армения»
Ներքաղաքական

Թևանյանը Մանուկյանի կալանավորումը կապել է «Մայր Հայաստան»-ի դեմ «տոտալ հարձակման» հետ

12 Հուլիս 2026 23:26

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ