Ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր՝ հունիսի 16-ին, կոռուպցիոյի դեմ բողոքի ակցիա է անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ, ուր շինանյութ է բերել։
Նա Armenia Today-ի թղթակցին հայտնել է, որ այդ շինանյութերը, որոնք քաղաքապետարանը ձեռք է բերել իր տան տանիքի վերանորոգման համար, տրամադրվել են կեղծ փաստաթղթերի միջոցով։ Ակտիվիստը նշել է, որ, ըստ իրեն, նման կոռուպցիոն դեպքեր արդեն տեղի ունեցել են։
Չախոյանի խոսքով՝ փաստաթղթերում նշվում է, թե գումարները հատկացվել են իր տան տանիքի վերանորոգման համար, մինչդեռ նա այն արդեն ինքնուրույն վերանորոգել էր։
«Ես կրկին Երևանի քաղաքապետարանի կոռուպցիան եմ հայտնաբերել: Երևանի քաղաքապետարանն իմ ֆինանսական միջոցներով կառուցած տան տանիքի վրա գումարներ է դուրս գրել: Բերել եմ, իրենց կոռուպցիան հանձնեմ Երևանի քաղաքապետարանին: Բոլորն էլ գիտեն, որ Երևանի բնակիչներին ստիպում են տանիքները նորոգել իրենց հաշվին, իսկ հետո այդ նորոգված տանիքների վրա շինանյութ են դուրս գրում ու գումարներ թալանում: Պատկերացնո՞ւմ եք՝ քանի տարի, ինչ նմանատիպ 500 հազար, մեկ միլիոն դրամներ «գրվում են ծախսված»»,- ասել է նա:
Ակտիվիստն ավելացրել է, որ որոշել է վերադարձնել շինանյութերը, քանի որ մտադրություն չունի մասնակցել կոռուպցիոն սխեմաներին։