Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել, հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա հստակեցրել է, որ պաշտոնյային ձերբակալել են կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում, որի մասին հայտնի էր դարձել փետրվարին։
Փետրվարի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում փետրվարի 5-ին ձերբալավել էր 8 անձ, որոնց թվում Երևանի քաղաքապետարանի 3 պաշտոնյա էր։ Նրանցից 4-ի նկատմամբ ավելի ուշ կալանք էր կիրառվել, 4-ից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ էին։