Իսրայելը վճռական է շարունակել իր առավելագույն ճնշման քաղաքականությունը Լիբանանում և այլուր, Բեյրութի վրա հարվածից հետո հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Կշարունակենք վճռականորեն գործել՝ կանխելու հյուսիսի ժողովրդին և Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ։ Ամեն ոք, ով ձեռք կբարձրացնի Իսրայելի վրա, կկորցնի այդ ձեռքը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես վճռականորեն տրամադրված ենք շարունակել առավելագույն ճնշման քաղաքականությունը Լիբանանում և այլուր»,- գրել է Կացը սոցիալական ցանցերում։
Նա շեշտել է, որ երկրի ղեկավարությունը թույլ չի տա վերադառնալ այն իրականությանը, որը գոյություն ուներ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը, երբ «պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները ներխուժել էին Իսրայելի հարավ»։
Նոյեմբերի 24-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի վրա՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի շտաբի պետին:



























