Իսրայելական բանակը հաստատել է, որ Գազայում պահվող բոլոր 20 գերիները հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, հաղորդում է BBC-ն:
Նրանց թվում են Ցիվ և Գալի Բերման երկվորյակ եղբայրները, որոնց լուսանկարներն այսօր շրջանառվել են Գազայում: Կարմիր խաչը նրանց կփոխանցի իսրայելական բանակին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այսօր ավելի վաղ հրապարակել էր 20 պատանդի ցուցակ, որոնց նախատեսում էր ազատ արձակել: Նրանք Գազայում էին պահվում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումներից ի վեր։
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ պատանդների ազատման լուրերի սպասումով։ Պատանդների դիմաց Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 250 պաղեստինյան բանտարկյալի և ավելի քան 1700 կալանավորի։
Այս համաձայնությունն Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ձեռք էին բերել հոկտեմբերի 9-ին:




































