Սեպտեմբերին Լենինգրադի մարզի Սլանցի շրջանում ալկոհոլային թունավորումից մահացել է 19 մարդ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է մարզի մամուլի ծառայությունը։
«Առողջապահության կոմիտեի տվյալներով՝ մահվան 19 դեպքից 8-ը լաբորատոր կերպով հաստատվել է որպես մեթանոլային թունավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ թունավորումները տեղի են ունեցել «փողոցից» ալկոհոլի չարտոնված մասնավոր արտադրության և վաճառքի պատճառով, հավելել է մամուլի ծառայությունը։
Միայն այսօր Գոստիստիում և Սլանցում ալկոհոլային թունավորումից մահացել է 7 մարդ։ Եվս 3-ը հոսպիտալացվել է, մեկը՝ ծանր վիճակում է։ Հարուցվել է քրեական գործ՝ անփութության հետևանքով մահ պատճառելու համար։
Քննչական կոմիտեի տարածաշրջանային շտաբի տվյալներով՝ ալկոհոլ վաճառողները՝ 79-ամյա տղամարդը և 1964 թվականին ծնված կինը, արդեն ձերբակալվել են։ Նրանց շուտով մեղադրանք կառաջադրվի։ Քննիչները դատարան են դիմել երկուսին էլ կալանավորելու միջնորդությամբ։






































