Իսրայելի ամենամեծ բնական գազի հանքավայրի՝ «Լևիաթանի» օպերատորը Եգիպտոսին գազ մատակարարելու համար ստորագրել է երկրի պատմության մեջ ամենամեծ արտահանման պայմանագիրը՝ մինչև 35 միլիարդ դոլար արժողությամբ, գրում է Reuters-ը։
Պայմանագրի համաձայն՝ Իսրայելը մինչև 2040 թվականը Եգիպտոս կուղարկի մոտ 130 միլիարդ խորանարդ մետր գազ Միջերկրական ծովում գտնվող «Լևիաթան» հանքավայրից։
Նշվում է, որ դրա պաշարները գնահատվում են մոտ 600 միլիարդ խորանարդ մետր։
«Սա Արևելյան Միջերկրական ծովում երբևէ կնքված ռազմավարական առումով ամենակարևոր արտահանման գործարքն է և ամրապնդում է Եգիպտոսի դիրքերը որպես տարածաշրջանի ամենակարևոր կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։