Մեկ օրվա ընթացքում Արգակի վրա արձանագրվել է 15 բռնկում, հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Արև-Երկիր ֆիզիկայի ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
Նշվում է, որ այս պահին բռնկումների ակտիվությունը «ցուցադրում է կայունացման նշաններ»։ Բացի այդ, ենթադրվում է, որ արևային բծերի աճը դադարել է։
«Այսպիսով՝ բռնկումների աճը տեղի է ունեցել սահմանափակ բնույթի և տեղայնացված։ Դեպքերի այս շարքն ազդեցություն չի ունեցել Երկրի վրա»,- հավելել են լաբորատորիայից։
Հունիսի 2-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկ էր տեղի ունեցել՝ հասնելով թույլ աստիճանի (G1)՝ նախորդ շատ ուժեղ մակարդակից (G4):