Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաքում տեղի է ունեցել ատրակցիոնի վթար, որի հետևանքով տուժել է 23 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար։ Նրանցից երեքի մոտ ախտորոշվել են ծանր վնասվածքներ։ Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Պատահարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նշվում է միայն, որ ատրակցիոնը շրջանաձև (360 աստիճան) շարժում է կատարել, սյունն անսպասելիորեն կոտրվել է։ Դեպքից հետո տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համարընթանում է հետաքննություն։