Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև Համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Աբու Դաբիում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, որի ընթացքում ստորագրվել է համաձայնագիրը:
Կողմերը քննարկել են էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը, այդ ուղղությամբ հեռանկարային նախագծերը:
Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր ԱՄԷ: Վաղը՝ հուլիսի 10-ին, Աբու Դաբիում կայանալու է վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ: