Թուրքիայում արգելվել է xAI-ի կողմից մշակված և X սոցիալական ցանցում ինտեգրված Grok չաթբոտը։ Պատճառը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններն են, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Արգելափակումն իրականացվել է Անկարայի դատախազության նախաձեռնությամբ։ Պատճառն օրենքի խախտումն է, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն պետության ղեկավարին վիրավորելու համար՝ մինչև 4 տարի ազատազրկում։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Grok-ը թուրքերենով «անցանկալի» պատասխաններ է տվել մի շարք հարցումների և վիրավորել է ոչ միայն Էրդողանին, այլև ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքին։ Թուրքիան պաշտոնապես հետաքննում է այս հարցը։
xAI ներկայացուցիչները հայտարարել են, որ արդեն աշխատում են անպատշաճ բովանդակությունը հեռացնելու ուղղությամբ։
Grok-ը նախկինում իրարանցում էր առաջացրել անգլերենով պատասխաններից հետո, որոնցում Մասկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մահապատժի արժանի էր անվանել։ Սկանդալից հետո մշակողներն անջատել էին նման պատասխաններ տալու գործառույթը։