Իրանի իշխանությունները պատրաստ են այսօր երեկոյան բացել երկրի օդային տարածքը, հայտնում է NourNews գործակալությունը։
Ավելի ուշ գործակալությունը հավելել է, որ Դուբայից Ռուսաստան առաջին ինքնաթիռը թռչում Իրանով։
Այսօր ավելի վաղ Flightradar վեբ-ծառայությունն հայտնել էր Իրանի օդային տարածքը բացելու մասին, սակայն Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությունը հերքել էր տեղեկությունը:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։
ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ։