Բահրեյնն ու Քուվեյթը հանել են իրենց օդային տարածքներում քաղաքացիական ավիացիայի թռիչքների սահմանափակումները, որոնք փակվել էին Կատարում ամերիկյան ռազմակայանին իրանական հարվածից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկու երկրների ավիացիոն իշխանություններին։
ԱՄԷ-ի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Դուբայի օդանավակայանները կարճատև դադարից հետո վերսկսել են լիարժեք աշխատանքը, սակայն որոշ չվերթեր կարող են հետաձգվել կամ չեղարկվել:
Հունիսիս 23-ին Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, որի հետևանքով մի շարք երկրներ փակել էին իրենց օդային տարածքը։
ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 13-ից իսրայելցի զինվորականները գործողություններ են իրականացնում Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով նաև երկրի միջուկային օբյեկտներին: