Իրանը միջուկային օբյեկտներից հարստացված ուրանի պաշարները՝ շուրջ 408 կիլոգրամ ուրան, դուրս է բերել ԱՄՆ-ի հարվածներից առաջ, հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալների համաձայն՝ մինչև 60% հարստացված ուրանի (U-235) ծավալն Իրանում կազմել է միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ մակարդակի գրեթե 90%-ը: Փորձագետները նշում են, որ այդ քանակից հետագա հարստացման դեպքում հնարավոր կլիներ ստեղծել մինչև ինը միջուկային մարտալիցք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, թե ամերիկյան հարվածներն ամբողջությամբ ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը, նրա ներկայիս վիճակը կասկածի տեղիք է տալիս: Բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանել են, որ ուրանի պաշարների գտնվելու վայրը, որը մոտ է զենքի մակարդակին, անհայտ է մնում, նշում է պարբերականը:
ԱՄՆ-ն հունիսի լույս 22-ի գիշերը հարձակվել էր իրանական երեք միջուկային օբյեկտ վրա: Իրանը հաստատել էր հարձակումը՝ այն անվանելով միջազգային իրավունքի խախտում և հայտարարել, որ անդառնալի վնաս չկա, և միջուկային ոլորտը կզարգանա: Թրամփը հարձակումը «հաջողված» էր անվանել և սպառնացել նոր հարվածներով, եթե Թեհրանը չգնա հակամարտության դադարեցման։