Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը քաղաքի կենտրոնական հատվածում պարետային ժամ է հայտարարել, քանի դեռ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության դեմ բողոքները շարունակվում են, գրում է CBSnews-ը։
Պարետային ժամը կսկսվի այս գիշեր՝ ժամը 20:00-ին (ԱՄՆ տեղական ժամանակով) և կշարունակվի մինչև չորեքշաբթի առավոտյան 06:00-ն՝ ընդգրկելով կենտրոնի մեկ քառակուսի մղոն տարածք։
«Սա արվում է վանդալիզմը և թալանը դադարեցնելու համար։ Եթե դուք Լոս Անջելեսի կենտրոնում չեք բնակվում կամ աշխատում, խուսափեք այդ տարածքից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բասը՝ հավելելով, որ իրավապահները կարող են ձերբակալել պարետային ժամը խախտողներին և նրանց նկատմամբ հարուցել քրեական գործ։
Ցուցարարները վերջին հինգ օրերի ընթացքում (հունիսի 6-11-ը ներառյալ) գրավել են կենտրոնի մի շարք փողոցներ։ Որոշ պահերի բախումները վերածվել են լուրջ առճակատման՝ հանգեցնելով մոտ 469 ձերբակալությունների:
Նահանգներում բախումներ են տեղի ունենում իրավապահների և ցուցարարների միջև: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ շուրջ 300 ազգային գվարդիացի հունիսի 8-ից տեղակայվել է Լոս Անջելեսի տարածքում՝ դաշնային անձնակազմի և գույքի պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Մայիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել էր արտաքսել 500 000 ներգաղթյալի։ Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի երկրում ապօրինի ներգաղթյալների դեմ Թրամփի քաղաքականության շրջանակներում կարտաքսվի ԱՄՆ-ից։ 2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 1,4 միլիոն ոչ ռեզիդենտ անձ էր հաշվառվել։ Այս ցուցակը գլխավորում են Մեքսիկան և Սալվադորը՝ համապատասխանաբար ավելի քան 252 000 և 203 000 դեպքերով:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը հայտարարել Է, որ Իրանը խախտել է միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իր պարտավորությունները, հայտնում...
Հնդկաստանում վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չկան, տեղեկանում ենք Air India ավիաընկերության տարածած հաղորդագրությունից։ Ընկերությանը պատկանող Boeing 787-8 ինքնաթիռում 242...
Ինդիանա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, հայտնում է...
Հնդկաստանի Ադմադաբադ քաղաքում կործանվել է Air India ավիաընկերությանը պատկանող Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը, հայտնում է NDTV-ն: Ըստ լրատվամիջոցների՝ ինքնաթիռում գտնվել...
Իսրայելը քննարկում է Իրանի դեմ ռազմական հարվածի հնարավորությունը՝ ամենայն հավանականությամբ առանց ԱՄՆ-ի աջակցության, հայտնում է ամերիկյան NBC news-ը՝ հղում անելով...
Հարավային Աֆրիկայի Արևելյան Կեպ նահանգում հորդառատ անձրևների ու ձյան հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, այդ թվում՝ մի քանի դպրոցական,...
Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, Մարսելում կայացած «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ...
ԿարդալDetailsԱտոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը հայտարարել Է, որ Իրանը խախտել է միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իր պարտավորությունները, հայտնում...
ԿարդալDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news