Հնդկաստանը և Պակիստանը համաձայնեցրել են հրադադարի ռեժիմը, հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին, փոխանցում է Hindustan Times-ը։
Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարը զանգահարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների հրամանատարին: Զինվորականների բանակցությունների արդյունքում «համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու կողմերը հնդկական ստանդարտ ժամանակով ժամը 17:00 – ից (Երևանի ժամանակով ժամը 15:30-ին) կդադարեցնեն բոլոր կրակոցներն ու ռազմական գործողությունները ցամաքում, օդում եւ ծովում»,- ասել է Միսրին։
«Այսօր երկու կողմերին հրահանգներ են տրվել, թե ինչպես կատարել այդ համաձայնագիրը, իսկ ռազմական գործողությունների հրամանատարները կրկին կզրուցեն մայիսի 12-ին», – նշել է Միսրին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում բանակցություններ են վարել Հնդկաստանի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետներ Նարենդրա Մոդիի և Շեհբազ Շարիֆի, արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, ցամաքային զորքերի շտաբի պետ Ասիմ Մունիրի և ազգային անվտանգության խորհրդականներ Աջիտա Դովալի և Ասիմ Մալիկի հետ:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել չեզոք տարածքում հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջուկային ուժ ունեցող երկու հարևան պետությունների միջև լարվածությունը կտրուկ աճել է Հնդկաստանի Փահալգամ նահանգում ապրիլի 23-ի զինված հարձակումից հետո, որի հետևանքով կար 26 զոհ:
Մայիսի 7-ին Հնդկաստանը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ինը թիրախների,