Հռոմի նոր պապ է ընտրվել կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն ԱՄՆ-ից, հայտնում է Vatican News-ը։
Նա ընդունել է Լեո XIV անունը։
Կարդինալների ժողովը Հռոմի 267-րդ պապին ընտրել էր երրորդ փորձից։
Ֆրանցիսկոս պապը մահացել էր ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել նրա մահվան կապակցությամբ։ Ապրիլի 26-ին պապի հուղարկավորությանը մասնակցել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։