Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի ընթացքում հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը՝ հայտարարելով, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի շքերթին Մոսկվա ժամանող օտարերկրյա հյուրերի անվտանգությունը։
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք այցելել են կամ պատրաստվում են այցելել Ռուսաստան մայիսի 9-ին. մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Նրանք են ապահովում ձեր անվտանգությունը»,- լրագրողներին ասել է Զելենսկին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի օրերին Ուկրաինայի հետ պատերազմում հրադադար էր հայտարարել։ Հրադադարը կգործի մայիսի 8-ից՝ ՌԴ ժամանակով ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր։ Նշվում է, որ ՌԴ-ն այդ ժամանակահատվածում դադարեցնում է բոլոր մարտական գործողությունները։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ի կողմից հրադադարի մասին առաջարկն անվանել էր ուղիղ բանակցությունների սկիզբ։ Ուկրաինայի նախագահն առաջարկում է 30-օրյա զինադադար հաստատել։