Մայք Ուոլցը, որն այսօր ազատվել էր ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, առաջադրվել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնում, հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում:
Նա նաև տեղեկացրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանակավորապես կզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը մինչև նոր նշանակումը։
«Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերն առաջնահերթ պահելու ուղղությամբ։ Ես վստահ եմ՝ նա նույնը կանի իր նոր պաշտոնում»,- գրել է Թրամփը։
Ուոլցի հետ միասին ազգային անվտանգության խորհրդի այլ աշխատակիցներ ևս ազատվել էին աշխատանքից:
Մարտին Ուոլցը հայտնվել էր ուշադրության կենտրոնում, երբ սխալմամբ The Atlantic հրատարակությունից Ջեֆրի Գոլդբերգին ներառել էր Signal մեսենջերի փակ չաթում՝ բացահայտելով ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումները Եմենում հուսիթների թիրախներին ռազմական հարված հասցնելու պլանների մասին: