Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար, որտեղ հասարակությունը կարող է հրաժեշտ տալ պոնտիֆիկոսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մինչ այդ տեղի է ունեցել կարճ պատարագ, որից հետո մեկնարկել է երթը Սուրբ Մարթայի տնից, որտեղ ապրել և մահացել է պապը։ Երթը Սուրբ Պետրոսի հրապարակով շարժվել է դեպի տաճար։
Հռոմի պապը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 14-ին՝ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ։ Պապի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին։
Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա կգտնվի հուղարկավորությանը։ Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի պապի մահվան կապակցությամբ։