Ստամբուլում այսօր կայացած բանակցություններում ռուսական և ամերիկյան պատվիրակությունները քննարկել են օրակարգի զգալի մասը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տեղեկացված աղբյուրը։
«Հասել ենք բանակցությունների կեսին և քննարկել ենք օրակարգի զգալի մասը»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նշվում է, որ ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի են ունենում Թուրքիայում՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում։ Ռուսաստանը խորհրդակցություններում ներկայացնում է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան կողմը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Սոնատա Քոուլթերը։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագաների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: