Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է այն ամենին, ինչին պատրաստ է հայկական կողմը, Երևանում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Առաջիկա 2 օրերին կհանդիպեմ տարբեր գերատեսչությունների ղեկավարների՝ և՛ Արտգործնախարարության, և՛ ԿԳՄՍ նախարարության, և՛ կառավարության հետ։ Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչին պատրաստ է հայկական կողմը: Սա, թերևս, մեր պատասխանն է»,- նշել է Շվիդկոյը։
Նրա խոսքով՝ մասնավորապես, խոսքը կինոյի, թատրոնի, բեմարվեստի, գեղարվեստական կրթության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին է։
«Դա վերաբերում է ոչ միայն մշակույթին, մենք բաց ենք համագործակցության համար»,- հավելել է Շվիդկոյը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 4-ին հայտնել էր, որ ՌԴ ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ կժամանի նախնական հունիսի 5-6-ը։ Մարտի 14-ին ՀՀ և ՌԴ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: