Իրանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերել հրթիռները, որոնք ունակ են խոցել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերը, հայտնել է The Tehran Times-ը։
Ըստ լրատվականի՝ դա տեղի է ունեցել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրել Իրանի դեմ։
Ինչպես նշում է լրատվականը, մարտական պատրաստության մեջ դրված հրթիռների մեծ մասը գտնվում է երկրի տարածքով մեկ ցրված ստորգետնյա օբյեկտներում, որոնք նախատեսված են օդային հարվածներին դիմակայելու համար:
Փետրվարին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի քննարկման առաջարկով։ Խամենեին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, ինչպես նաև մերժել էր Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը։