Ուրբաթ օրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները դրական բանակցություններ են վարել Ուկրաինայի հարցով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ «Ռուսաստանից լավ պատասխան են ստացել»՝ կապված Ուկրաինայում հրադադարի հետ։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ուկրաինական կարգավորումը «բարդ, շատ բարդ խնդիր է։
«Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք գլուխ հանել դրանից»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։
Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին՝ Թրամփը նշել է, որ իր առաջին նախագահության ժամանակ դրանք «պրոֆեսիոնալ էին»՝ հավելելով, որ Պուտինն «ԱՄՆ-ին հարգանքով է վերաբերվում»։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։ Մարտի 12-ին Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: