Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ 2022 թվականի Ստամբուլի համաձայնագրերի նախագծերը կարող են հիմք դառնալ ուկրաինական կարգավորման համար, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում պետք է լինի «երկաթե» համաձայնություն, որ Կիևը չի անդամակցի ՆԱՏՕ-ին»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ ուկրաինական կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնել «տեղում առկա իրողությունները»։ Ռուս նախարարն ընդգծել է, որ այժմ պետք է տեսնել, թե ով է վերջնականապես լուծելու ուկրաինական հակամարտությունը, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը դժվար թե կարողանա դա։
Նախարարի խոսքով՝ Արևմուտքը Ռուսաստանին թուլացնելու համար արգելափակել է խաղաղ համաձայնագրի տեքստի իրականացումը, որը համաձայնեցվել է 2022 թվականին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ժամանակ։ Արտգործնախարարը հավելել է, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ համաձայնագրի նախագիծը գտնվում էր վերջնական փուլում, երբ միջամտել է այն ժամանակ ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը և արգելափակել այն։
«Ինչ վերաբերում է Էր Ռիադում բանակցություններից հետո ամերիկացիների հետ հանդիպումներին, մենք պայմանավորվել ենք վերականգնել հաղորդակցության ուղիները բոլոր հարցերի շուրջ»,- նշել է նա։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնն այս շաբաթ լիարժեք խորհրդակցություններ կանցկացնեն՝ տեխնիկական շփումներից հետո դեսպանատների աշխատանքի նորմալացման շուրջ։ Ռուս նախարարն ընդգծել է, որ այժմ պետք է տեսնել, թե ով է վերջնականապես լուծելու ուկրաինական հակամարտությունը, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը դժվար թե կարողանա դրան։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։