• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
31 Հուլիս 2025 11:15
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Jerusalem Post-ը հայտնել է Իսրայելի տարածաշրջանային ռազմավարության մեջ Ադրբեջանի աճող կարևորության մասին

Աշխարհում, Տարածաշրջան,
20 Փետրվար 2025 21:58
ShareShareShare
Jerusalem Post-ը հրապարակել է հոդված՝ Իսրայելին կոչ անելով աջակցել Ադրբեջանին
telegram

Ադրբեջանի դերն Իսրայելի տարածաշրջանային ռազմավարության մեջ աճում է և կարող է վճռորոշ լինել մահմեդական երկրների հետ Իսրայելի համագործակցության ընդլայնման համար, գրում է Jerusalem Post-ը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցն Իսրայել։

Ավելի վաղ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել էր, որ Հաջիևին ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Հանդիպմանը քննարկվել էին երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձություններ։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Ալիևի օգնականի այցը վկայում է 2020-2021 թվականներին կնքված «Աբրահամի համաձայնագրի» շրջանակում Ադրբեջանն ընդգրկելու հավանականության աճի մասին, որը նախատեսում է Իսրայելի հետ ԱՄԷ-ի, Մարոկկոյի, Բահրեյնի և Սուդանի հարաբերությունների կարգավորում։

«Արդեն երեք տասնամյակ Ադրբեջանն Իսրայելի ամենավստահելի գործընկերներից մեկն է»,- ասել է հրատարակության աղբյուրը և հավելել, որ Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը «տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համար չի կարելի գերագնահատել»։

Քանի որ Թրամփի վարչակազմը ձգտում է վերաձևավորել տարածաշրջանային դաշինքները, Ադրբեջանի դերն Իսրայելի «Մեծ Մերձավոր Արևելք» ինտեգրմանը նպաստելու հարցում կարող է վճռորոշ լինել, հատկապես՝ այլ մահմեդական երկրների հետ անվտանգության և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում, գրում է հրատարակությունը։

The Jerusalem Post-ը մեջբերում է իսրայելական Բեգին-Սադաթ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի զեկույցը՝ «Ինչպես արդյունավետորեն ներգրավել Ադրբեջանին Թրամփի տարածաշրջանային ծրագրերում՝ ելնելով Իսրայելի շահերից»: Զեկույցում նշվում է, որ Իսրայելը և ԱՄՆ-ի իսրայելամետ ուժերը պետք է ակտիվորեն հանդես գան զարգացման, ներդրումների և տեխնոլոգիաների ոլորտներում ԱՄՆ-իսրայելական տարածաշրջանային գործընկերության մեջ Բաքվին ընդգրկելու համար:

Կենտրոնի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի մասնակցությունը նման նախաձեռնություններին կուժեղացնի Իսրայելի տարածաշրջանային գործընկերության մուսուլմանական բաղադրիչը։ Ավելին, այն լիովին համապատասխանում է Թրամփի վարչակազմի ռազմավարությանը` ընդլայնելու ԱՄՆ դաշնակիցների միջև բազմակողմ համագործակցությունը՝ Վաշինգտոնի ֆինանսական բեռը նվազեցնելու նպատակով:

«Ադրբեջանի եզակի դիրքը՝ որպես մահմեդական մեծամասնություն ունեցող երկիր, Իսրայելի հետ երկարաժամկետ ռազմավարական կապերով, նրան դարձնում է գրավիչ գործընկեր՝ «Աբրահամի համաձայնագիրը» Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի մուսուլմանական երկրներում տարածելու համար»,- ասվում է հրատարակության մեջ։

Զեկույցի հեղինակները մատնանշել են Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որը սահմանափակում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին 1992 թվականից ի վեր, որպես այդ նախաձեռնություններին Բաքվի մասնակցության խոչընդոտ:

«Որպեսզի Միացյալ Նահանգները և Իսրայելը լիովին օգտագործեն Ադրբեջանի առավելությունները «Մեծ Մերձավոր Արևելքի» նոր ճարտարապետության շրջանակներում՝ այս ֆորմալ խոչընդոտները պետք է վերացվեն»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ Բաքուն հետևողականորեն աջակցել է Իսրայելին կրիտիկական ժամանակաշրջաններում, մասնավորապես՝ 55%-ով ավելացնելով նավթի արտահանումը Իսրայել՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ Իսրայելի վերջին հակամարտության ընթացքում: Հրատարակության համաձայն՝ Հաջիևի այցի ժամկետը, որը համընկնում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իսրայելական համակարգման վերականգնման հետ, ընդգծում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը։

«Իսրայելն ու Ադրբեջանն իրանական ռեժիմը դիտարկում են որպես գոյաբանական սպառնալիք, ինչը հատկապես կարևոր է դարձնում իրենց համագործակցությունն անվտանգության ոլորտում՝ ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում»,- գրում է կայքը:

Հունվարին Jerusalem Post-ի սյունակագիրներ Դեն Փերին և Գիլադ Շերը քննադատել էին Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական գործընկերությունը: Իրենց հոդվածում նրանք Իսրայելին կոչ էին արել վերանայել աջակցությունն Ադրբեջանին, հատկապես հաշվի առնելով Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը: Հայաստանի ինքնիշխանության ոտնահարումը, նրանց կարծիքով, կուժեղացնի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում և կհանգեցնի ապակայունացման, ինչը չի բխում Իսրայելի երկարաժամկետ շահերից։

telegram
Tags: ԱդրբեջանԱՄՆԻսրայելՀիքմեթ Հաջիև

Առնչվող Նորություններ

Թուրքիան կսկսի ադրբեջանական գազ մատակարարել Սիրիային

Թուրքիան կսկսի ադրբեջանական գազ մատակարարել Սիրիային

31 Հուլիս 2025 10:07

Թուրքիան օգոստոսի 2-ից կսկսի Ադրբեջանից բնական գազ մատակարարել Սիրիա՝ օգնելու երկրին էլեկտրաէներգիա արտադրել։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրառել է յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

31 Հուլիս 2025 00:38

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանից 50 անձանց և կազմակերպությունների, ինչպես նաև այս երկրի կողմից վերահսկվող հիսունից ավելի նավերի նկատմամբ,...

Հյուսիսային Կուրիլներում գրանցվել է ցունամիի չորրորդ ալիքը

Կամչատկայում 10 րոպեում 5 երկրաշարժ է գրանցվել

30 Հուլիս 2025 21:33

Կամչատկայում մոտ 10 րոպեի ընթացքում գրանցվել է 5, 4,8, 4,8, 5,3 և 6 մագնիտուդով հինգ երկրաշարժ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն

Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն

30 Հուլիս 2025 19:02

Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ճանաչել Պաղեստինը որպես պետություն, նշվում է հուլիսի...

Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

ԿԽՄԿ-ն չի կարող այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

30 Հուլիս 2025 18:37

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այժմ չի կարող այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, Armenia Today-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության...

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի նկատմամբ

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի նկատմամբ

30 Հուլիս 2025 13:00

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ: Ռուսաստանի ՆԳՆ տվյալների բազայի համաձայն՝ նա հետախուզվում է քրեական...

Ավելին
  • Լուրեր
ՀՀ-ն հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

ՀՀ-ն հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

31 Հուլիս 2025 11:10
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

31 Հուլիս 2025 10:57
Բենզալցակայանի տեսասարքի կրիչն անհետացել է․ իրավապահները հարցաքննության են կանչել Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն

Բենզալցակայանի տեսասարքի կրիչն անհետացել է․ իրավապահները հարցաքննության են կանչել Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն

31 Հուլիս 2025 10:39
Թուրքիան կսկսի ադրբեջանական գազ մատակարարել Սիրիային

Թուրքիան կսկսի ադրբեջանական գազ մատակարարել Սիրիային

31 Հուլիս 2025 10:07
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 31-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

31 Հուլիս 2025 09:51
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

31 Հուլիս 2025 09:38
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 31-ին

31 Հուլիս 2025 07:35
Վրաստանի արևմտյան հատվածում երկու երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզում

31 Հուլիս 2025 01:13
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրառել է յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

31 Հուլիս 2025 00:38
Չեմպիոնների լիգա․ «Նոան» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պարտվել է

Չեմպիոնների լիգա․ «Նոան» պարտվել է հունգարական ակումբին

31 Հուլիս 2025 00:10
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Մեծամորի ատոմակայանն անվանելով «հաջորդ Չեռնոբիլ»

30 Հուլիս 2025 23:36
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Լևոն Արոնյանը Esports World Cup 2025 շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է

30 Հուլիս 2025 22:45
Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում. Կոստանյան

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում. Կոստանյան

30 Հուլիս 2025 22:16
Հյուսիսային Կուրիլներում գրանցվել է ցունամիի չորրորդ ալիքը

Կամչատկայում 10 րոպեում 5 երկրաշարժ է գրանցվել

30 Հուլիս 2025 21:33
Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

30 Հուլիս 2025 20:57
«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին

ՀԷՑ-ում չեղարկվել են ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով մի շարք գնման գործընթացներ

30 Հուլիս 2025 20:04
Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Մարատ Աճեմյանը 11։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճել

Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Մարատ Աճեմյանը 11։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճել

30 Հուլիս 2025 19:47
Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում տեղադրված  Հովհաննես Այվազովսկու հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում տեղադրված Հովհաննես Այվազովսկու հուշարձանը

30 Հուլիս 2025 19:19
Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն

Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն

30 Հուլիս 2025 19:02
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

ԿԽՄԿ-ն չի կարող այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

30 Հուլիս 2025 18:37
Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով 6 վիրավոր կա․ ԶԼՄ

Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով 6 վիրավոր կա․ ԶԼՄ

30 Հուլիս 2025 18:31
Երևանը ճանաչվել է աշխարհի հինգ ամենավարդագույն քաղաքներից մեկը

Երևանը ճանաչվել է աշխարհի հինգ ամենավարդագույն քաղաքներից մեկը

30 Հուլիս 2025 18:10
Բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը․ ՔԿ

Բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը․ ՔԿ

30 Հուլիս 2025 18:03
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու որոշման դեմ Միքայել սրբազանի պաշտպանների բողոքները

30 Հուլիս 2025 17:53
Կարապետյանի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի աջակցության երթի արտոնված լինելու մասին

Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է․ փաստաբան

30 Հուլիս 2025 17:21
ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում․ Զախարովա

ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում․ Զախարովա

30 Հուլիս 2025 16:40
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 30-ին՝ ըստ ԿԲ տվյալների

30 Հուլիս 2025 16:30
2000-ականներին ՀՀ քաղաքացիների՝ թրաֆիքինգի դեպքեր են գրանցվել Թուրքիայում և ԱՄԷ-ում. Հարությունյան

2000-ականներին ՀՀ քաղաքացիների՝ թրաֆիքինգի դեպքեր են գրանցվել Թուրքիայում և ԱՄԷ-ում. Հարությունյան

30 Հուլիս 2025 14:41
Проходит брифинг представителя МИД России Марии Захаровой (прямое включение)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

30 Հուլիս 2025 14:20
СК сообщил о 22 случаях траффикинга в Армении с начала года и рассказал о мерах борьбы с этим явлением

Այս տարի ՀՀ-ում թրաֆիքինգի 22 դեպք է գրանցվել. ՔԿ

30 Հուլիս 2025 13:56
ՀՀ-ն հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

ՀՀ-ն հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

31 Հուլիս 2025 11:10

ՀՀ կառավարությունը հուլիսի 31-ի նիստին հաստատել է «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին»...

ԿարդալDetails
Կառավարության նիստ (ուղիղ)
Հայաստան

Կառավարության նիստ (ուղիղ)

31 Հուլիս 2025 10:57

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ