Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հայտնում է Reuters-ը և տեղեկացնում 15 վիրավորի մասին:
«Մեքենայի վարորդը դեպքի վայրում վնասազերծվել է և այս պահին այլևս վտանգ չի ներկայացնում»,- տեղեկացրել է Մյունխենի ոստիկանությունը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով վիրավորված մարդիկ մասնակցում էին «Վերդի» արհմիության կազմակերպած գործադուլի հետ կապված ցույցին՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով։
Bayerischer Rundfunk-ի տեղեկություններով՝ վարորդը միտումնավոր է մխրճվել է ամբոխի մետ, հնչել են նաև կրակոցներ։
Reuters-ը հայտնում է նաև, որ տեղի են ունենում անվտանգային միջոցառումներ, քանի որ ուրբաթ տեղի է ունենալու Մյունխենի անվտանգության համաժողովը, որին կմասնակցեն մի շարք երկրների պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահն ու Ուկրաինայի նախագահը։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։