Հունվարի 1-ին ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, կա 30 վիրավոր, հայտնել է Associated press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Նոր Օռլեանում Ամանորի տոնակատարության ավարտին՝ Sugar Bowl ուսանողական ֆուտբոլային մրցաշարի քառորդ եզրափակչի մեկնարկից մի քանի ժամ առաջ, որը տեղի է ունեցել քաղաքային Superdome մարզադաշտում և որին, ինչպես սպասվում էր, պետք է մասնակցեին հազարավոր մարդիկ:
Քաղաքապետ Լատոյա Կանտրելը միջադեպը «ահաբեկչական հարձակում» է անվանել։