Telegram-ի օգտատերերը պետք է կրկնօրինակեն իրենց տվյալները, ջնջեն գաղտնի նամակագրությունը և օգտագործեն գաղտնի չաթեր, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Զիկովը։
Նա նշել է, որ օգտատերերը միայն դրանից հետո կարող են հանգիստ օգտագործել չաթերը՝ կապի գաղտնիության համար, այսինքն՝ տվյալները պահվում են ոչ թե սերվերում, այլ վերջնական օգտագործողների սմարթֆոններում։
Միևնույն ժամանակ՝ նա խոստովանել է, որ Դուրովի կալանքն ազդում է մեսենջերի հեղինակության վրա, թեև հարթակի աշխատակիցները շարունակում են իրենց աշխատանքը։
Փորձագետը տեղեկացրել է, որ եթե Դուրովը ձերբակալվի, մեսենջերի կառավարումը կարող է ժամանակավորապես անցնել Telegram-ի փոխնախագահ Իլյա Պերեկոպսկուն կամ VKontakte-ի նախկին ղեկավար Անդրեյ Ռոգոզովին, ով 2022 թվականին Telegram-ից միացել է TON blockchain նախագծին։
Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Telegram-ի հիմնադրի կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին՝ Մոսկվայի ժամանակով 21.00-ին։ Մինչ այդ նրան պետք է մեղադրանք առաջադրվի կամ ազատ արձակվի։