Ջորջ Սորոսի կողմից ստեղծված 25 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամների միջազգային ցանցը փակում է գրասենյակներն ամբողջ աշխարհում, հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ հիմնադրամների միջազգային ցանցը պատրաստվում է կրճատել իր անձնակազմի ավելի քան 40%-ը:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ բաց հասարակության հիմնադրամների Աֆրիկայի օպերացիաների աշխատակիցները անցյալ շաբաթ նամակագրություն են ստացել՝ ներկայացված գործընթացի հաջորդ քայլերը, որոնք ներառում են մայրցամաքում կես տասնյակ գրասենյակների փակում։
Բաց հասարակություն հիմնադրամ (ԲՀՀ) միջազգային դրամաշնորհային ցանց, որն ստեղծել է խոշոր գործարար Ջորջ Սորոսը։ Հիմնադրամն ունի մասնաճյուղեր աշխարհի 37 երկրներում՝ ներառելով մի խումբ ներպետական և տարածաշրջանային հիմնադրամներ, ինչպիսիք են ԲՀՀ-ի նախաձեռնությունը Արևմտյան Աֆրիկայի համար, ԲՀՀ-ի նախաձեռնությունը Հարավային Աֆրիկայի համար։ Գլխամասը գտնվում է Նյու Յորքում։