Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության մի բնակչի՝ նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձի կասկածանքով։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Le Parisien-ին։
Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 27-ին՝ Մակրոնի՝ Դուբսի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ 1791-1804 թվականների Հայիթի հեղափոխության առաջնորդ Տուսեն Լուվերտուրի հիշատակին նվիրված արարողությունից հետո՝ Château de Joux-ի մոտ, ուր գնացել էր պետության ղեկավարը, կուտակվել էին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր փորձել են ճեղքել շղթան։
Բախումների ժամանակ ժանդարմներն արցունքաբեր գազ էին կիրառել։ Երբ Մակրոնը պատրաստվում էր այնտեղից մեկնել ուղղաթիռով, ցուցարարներից մեկը գազային ռումբով հրթիռ է արձակել նրա ուղղությամբ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ պիրոտեխնիկան նետել է 20-ամյա ատաղձագործը, ով ձախ շարժման ակտիվիստ է։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա կալանավորվել է: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը երիտասարդի նկատմամբ հետաքննություն է սկսել ուղղաթիռը ոչնչացնելու փորձի, դրանում գտնվող իրավապահների մահափորձի և նախագահի դեմ մահափորձի առնչությամբ։
Կասկածյալը չի հերքել իր արարքը՝ ասելով, որ ցանկանում էր «մարտահրավեր նետել» Մակրոնին և հասկացնել, որ հանրապետության բնակիչները համաձայն չեն նրա քաղաքականության հետ։
Թրամփի գործողությունների դեմ ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել
Ապրիլի 19-ին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, հայտնում է BBC-ն։ Նշվում...