Չինաստանն աջակցում է, որպեսզի Եվրոպայի երկրները սեփական ձեռքը վերցնեն տարածաշրջանի անվտանգության իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
Պետությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական իրադրությունը և խոստովանել, որ բոլոր համապատասխան կողմերը պետք է աջակցեն Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցություններին: «Չինական կողմն ինքը միշտ հաշտության և բանակցությունների կոչ է արել և աջակցել է այն բանին, որ եվրոպական երկրները Եվրոպայում անվտանգության ոլորտում իրավիճակն իրենց ձեռքը վերցնեն», – նրա խոսքը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Չինաստանը նաև կոչ է անում զգուշորեն վերաբերվել բլոկային դիմակայության ձևավորմանը, քանի որ դա ավելի ու ավելի լուրջ սպառնալիք է ներկայացնում գլոբալ անվտանգության ոլորտում: «Անհրաժեշտ է հատկապես զգուշորեն վերաբերվել բլոկային դիմակայության ձևավորմանը, դա ավելի ու ավելի լուրջ և երկարաժամկետ սպառնալիք է ստեղծում գլոբալ անվտանգության համար», – ասել է Սի Ցզինպինը:
Ինչպես նշում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և Չինաստանը համաձայնության են գալիս Ուկրաինայի իրադրության հետ կապված բազմաթիվ հարցերի շուրջ: Նա նաև նշել է, որ Ֆրանսիան և ԵՄ-ն կշարունակեն հավատարիմ մնալ անկախ ռազմավարությանը, ինչպես նաև չեն աջակցում բլոկային դիմակայությանը և չեն մասնակցում դրան: