Հոնկոնգում շարունակվող բախումների հետևանքով ոստիկանության կողմից վերջին երկու օրվա ընթացքում միայն ձերբակալվել է 150 մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ոտիկանության հատուկ ներկայացուցիչ Կվոկ Կու-Չուենի հայտարարությանը մամուլի ասուլիս ժամանակ:
Ոստիկանությունը նրանց մեղադրում է անօրինական հավաքներին, զանգվածային անկարգություններին մասնակցելու, զենք կիրառելու մեջ: Իշխանություններին անհանգստացնում են Պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցող անկարգությունները, որն, ըստ ոստիկանության ներկայացուցչի, վերածվել է «զինված պահոցի և ծայրահեղականների համար ապաստանի»:
Ոստիկանությունը բազմիցս կոչ է արել բողոքի մասնակիցներին` լքելու համալսարանի տարածքը, սակայն, ցուցարարները ոչ միայն մերժել են այն, այլև շարունակել ուժի կիրառումը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, վերջին հինգ ամիսների ընթացքում բողոքի ցույցերի հետևքանով ոստիկանությունը ձերբակալել է 4491 ցուցարարի:
Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա
Իսրայելի զինված ուժերը թույլատրել են Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն օդային ճանապարհով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի...