Ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման ժամկետների և ամսաթվի ճշգրտման հարցն ընդամենը տեխնիկական հարց է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի անվտանգության և արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին։
Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400-ների նոր խմբաքանակի ձեռքբերման համաձայնագիրը կկնքվի շուտով։
Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը տեղեկացրել էր, որ C-400-ների օպցիոնի պայմանագիրը Թուրքիայի համար նախատեսվում է ստորագրել 2020 թվականին։
Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով` C-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար:
Ռուսաստանն այս տարի կատարել է Թուրքիային C-400-ների չորս դիվիզիոնի մատակարարման պայմանագիրը՝ 2,5 մլրդ դոլար գումարով։ Պայմանագիրը նախատեսում է նաև ևս մեկ լրակազմի օպցիոն։
ՌԴ-ն կմտածի 30-օրյա հրադադարի առաջարկի շուրջ․ Պեսկով
Ռուսաստանը կմտածի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկի մասին, CNN հեռուստաընկերությանը հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է...